Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ից բռնի տեղահանված 59 059 անձ ՀՀ տարբեր մարզերում օգտվել է պետական աջակցությունից

ԼՂ-ից բռնի տեղահանված 59 059 անձ ՀՀ տարբեր մարզերում օգտվել է պետական աջակցությունից
Հասարակություն
20:57, 02 октябрь 2023
Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 2-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100  հազար  520 անձ․ այս մասին հոկտեմբերի 2-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է  21 հազար 107:  «Այս ժամի դրությամբ ավելացում ունենք արդեն հաշվառվածների  մեջ. այդ թիվը կազմում է 91 հազար 31: Հաշվառման գործընթացը շատ կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս նույնականացնելու անձանց և հնարավորություն տալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  հայերին հետագայում օգտվելու տարբեր սոցիալական  ծրագրերից»,-ասաց Բաղդասարյանը:

Նա հավելեց՝ 59 հազար 59 հոգի տարբեր մարզերում օգտվել են պետական  աջակցությունից: «Դա ենթադրում է, որ նրանք օգտվել են  կամ կեցավայրերից, կամ կան որոշ դեպքեր, երբ ԼեռնայիՆ Ղարաբաղից բռնի տեղահանված  ունեն կեցավայրեր, սակայն  նրանց տրամադրվել է  սնունդ, հիգիենայի պարագաներ, նախնական ֆինանսական միջոցներ»,-ընդգծեց նա:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև 100 հազարական դրամների տրամադրմանն ու հիշեցրեց, որ  այն մարդիկ, որոնք ունեն բանկային, քարտային հաշիվներ, նրանց հետ կապված գործընթացը ավելի հեշտ կլինի: «Այդ պարագայում ՀՀ կառավարության որոշման հաստատումից հետո գումարների փոխանցումը 1 կամ երկու օրվա ընթացքում կլինի: Այլ խնդիր է այն անձանց հետ, որոնք  չունեն քարտային հաշիվ: Այդ դեպքում հարկավոր է որևէ մոտակա բանկում բացել բանկային քարտային հաշիվ»,-շեշտեց Նազելի Բաղդասարյանը: