Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին վարձով բնակարանների համար գումարները կվճարվեն հաջորդ շաբաթվա ընթացքում. Նազելի Բաղդասարյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին վարձով բնակարանների համար գումարները կվճարվեն հաջորդ շաբաթվա ընթացքում. Նազելի Բաղդասարյան
Հասարակություն
18:17, 13 октябрь 2023
100.000-ական դրամները ստացել է արդեն ավելի քան 82.000 մարդ. մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝  ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը։

Բաղդասարյանը նշեց, որ ԼՂ քաղաքացիները որպեսզի ստանան իրենց հասանելիք գումարները, պետք է ՀՀ առևտրային բանկերում հաշվեհամար ունենան, իսկ «Իրազեկ.ամ»  կայքում զետեղված են այն բոլոր ուղեցույցները, որոնք ԼՂ բռնի տեղահանվածներին կօգնեն ստանալ համապատասխան աջակցությունները։

Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ավելի քան  58.000 բռնի տեղահանվածի անվճար կեցության վայր է տվել. «Կառավարությունը նաև հատկացրել է վարձով բնակարանների համար գումարները, որոնք կվճարվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»։