Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Շահրամանյանը տեղյակ է եղել Սամվել Բաբայանի`ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցություններից, սակայն որևէ փաստաթղթի չի ծանոթացել

Սամվել Շահրամանյանը տեղյակ է եղել Սամվել Բաբայանի`ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցություններից, սակայն որևէ փաստաթղթի չի ծանոթացել
Հասարակություն
21:18, 28 октябрь 2023
Սամվել Շահրամանյանը տեղյակ է եղել, որ Սամվել Բաբայանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում, խնդրել է իրեն եւս տեղեկացնել մանրամասներից, ի պատասխան` Բաբայանն ասել է, որ խոսքը 23 կետանոց փաստաթղթի մասին է, որից 20-ը արդեն համաձայնեցված է։ Խոսք է գնացել Արցախի ինքնավար կարգավիճակի մասին։ Շահրամանյանը, սակայն, հնարավորություն չի ստացել ծանոթանալ փաստաթղթին։ Ըստ նրա` Արայիկ Հարությունյանն է լիազորել Սամվել Բաբայանին` բանակցել Ադրբեջանի հետ։ Նախագահ ընտրվելուց հետո Շահրամանյանը ադրբեջանցիներից հետաքրքրվել է` հնարավո՞ր է արդյոք նման տարբերակ, ինչին վերջիններս բացասական  պատասխան են տվել` նշելով, որ եթե հայերին նման հնարավորություն տան, ապա իրենց մոտ ապրող մյուս փոքրամասնությունները եւս նման պահանջ կներկայացնեն։ Սամվել Շահրամանյանը ինքնավարությունը համարում է կարգավիճակի նշաձողի իջեցում, չնայած, անգամ դրան Ադրբեջանը, ըստ իրեն, չի համաձայնել։