Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բողոքի ակցիա Թուրքիայի ԱԳՆ շենքի մոտ՝ Բլինքենի այցի պատճառով

Բողոքի ակցիա Թուրքիայի ԱԳՆ շենքի մոտ՝ Բլինքենի այցի պատճառով
Հասարակություն
14:56, 06 ноябрь 2023
Մի շարք երիտասարդ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի ԱԳՆ-ի դիմաց՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Անկարա կատարած այցի պատճառով, նրանք վանկարկել են կարգախոսներ և ծածանել պաղեստինյան դրոշներ, գրում է Aydınlık թերթը։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար «սառը ցնցուղ» են կազմակերպել ԱԳՆ շենքի դիմաց։ Թուրքիայի երիտասարդական միությունը (TGB) Բլինքենին դիմավորել է պաղեստինյան դրոշներով և «Մարդասպան Բլինքեն, հեռացի՛ր Թուրքիայից» կարգախոսներով»,- գրել է թերթը Х սոցիալական ցանցի իր էջում։ 

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր Անկարայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, բանակցությունների հիմնական թեման Գազայում տիրող իրավիճակն է։