Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույցով քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույցով քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր
Միջազգային
12:00, 07 август 2023
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենի հետ։

Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի զարգացումներին, այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև սևծովյան հացահատիկային նախաձեռնության վերաակտիվացմանը, Սև ծովի անվտանգությանը և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:

Աղբյուր`ermenihaber.am