Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելոռուսցի ակտիվիստին մահացած են գտել Ուկարինայում՝ իր տան մոտակայքում

Բելոռուսցի ակտիվիստին մահացած են գտել Ուկարինայում՝ իր տան մոտակայքում
Հասարակություն
18:31, 03 август 2021
Ուկրաինայում հայտնաբերվել է Բելոռուսիայից փախուստի դիմած մարդկանց աջակցող խմբի ղեկավար Վիտալի Շիշովի դին՝ իր տան մոտակայքում:

Շիշովի մարմինը կախված վիճակում գտել են Կիևի այգիներից մեկում ՝ մեկ օր անց, երբ նա դուրս էր եկել ամենօրյա վազքի և չէր վերադարձել: 

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ կասկածով, որ սպանություն է տեղի ունեցել, որին փորձել են ինքնասպանության տեսք տալ:

Վիտալի Շիշովը ղեկավարում էր «Ուկարինայում բելոռուսական տուն» ՀԿ-ն , որն աջակցում է Բելոռուսիան լքած այն մարդկանց, ովքեր ճնշումների էին ենթարկվում՝ իշխանությունների կողմից։ Նա մեկն էր այն բելոռուսցիներից, ովքեր մասնակցել են 2020 թվականի օգոստոսին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կասկածելի վերընտրությունից հետո Բելոռուսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և ճնշումների ենթարկվելով, լքել էր երկիրը։ 

Բելոռուսիայի  հարևաններ Ուկրաինան, Լեհաստանը և Լիտվան, այն հիմնական երկրներն են, որտեղ ապաստանում են հետապնդումներից փախչող բելոռուսցիները։

ՄԱԿ-ն այս առիթով հայտարարել է, որ Շիշովի մահը ևս մեկ անգամ մտահոգությունների տեղիք է տալիս, թե ինչ է կատարվում Բելոռուսիայում և կոչ է արել հետաքննություն սկսել։

Սյուզի Սիրականյան