Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինքնասպանության փորձ կատարած ոստիկանը հիվանդանոցում մահացել է

Ինքնասպանության փորձ կատարած ոստիկանը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
13:00, 14 декабрь 2023
Դեկտեմբերի 9-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի անվտանգության սենյակում իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ  Վ.Մ.-ն 2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:00-ից, ծառայության մեջ է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ժամը 09:20-ի սահմաններում քննչական բաժնում գտնվող պահակակետում, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով կրակելու եղանակով, ինքնասպանության փորձ է կատարել:

Դեպքի վայրում` քննչական բաժնի՝ ոստիկանին հատկացված պահակակետում, կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են մեկ հատ 9 մմ տրամաչափի պարկուճ, մեկ հատ «Մակարով» տեսակի՝ 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ, արյան հետքեր: