Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Պաշտոնական
18:10, 29 октябрь 2021
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով նոր նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում:

Կարեն Մելքոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն պետ։

Երջանիկ Գևորգյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

Վազգեն Մամիկոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Ռոման Սարդարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից: