Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզվում են այսօր «Կիևյան» կամրջից ցած նետված երիտասարդի մահվան հանգամանքները

Պարզվում են այսօր «Կիևյան» կամրջից ցած նետված երիտասարդի մահվան հանգամանքները
Հասարակություն
18:58, 21 март 2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թ. մարտի 21-ին՝ ժամը 06:40-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Կիևյան» կամրջից տղա է ցած նետվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: