Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նշել է Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նշել է Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացը
Հասարակություն
22:00, 20 декабрь 2023
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմնադրամի հետ աշխատանքը և մի շարք ուղղություններով ծրագրային համագործակցությունը, ինչպես նաև ՄԱԿ ՄՀ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հետ աշխատանքի և հումանիտար արձագանքի գործում:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է փախստական երեխաներին համալիր աջակցության տրամադրումը, կարիքների գնահատումը և առավել խոցելի խմբերի երեխաների պաշտպանությունը: Ռեգինա Դե Դոմինիկիսը նշել է նաև Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացը՝ ընգծելով ՀՀ ճյուղային գերատեսչությունների և ՄԱԿ ՄՀ միջև ակտիվ փոխգործակցությունը: