Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գարեգին Բ-ն հրաժարվել է ամանորյա տեսաուղերձի հեռարձակումից, նա ուլտիմատում է դրել. Բաղդասարյան

Գարեգին Բ-ն հրաժարվել է ամանորյա տեսաուղերձի հեռարձակումից, նա ուլտիմատում է դրել. Բաղդասարյան
Հասարակություն
20:49, 31 декабрь 2023
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ այս տարի Գարեգին Բ-ի ուղերձը չի հեռարձակվելու եթերով:

Շրջանառվող լուրերին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև բլոգեր Ռոման Բաղդասարյանը:

Նա, հղում անելով իր հավաստի աղբյուրների տեղեկություններին, գրել է, որ Գարեգին Բ-ն հրաժարվել է մի շարք հեռուստաալիքների և Հանրային հեռուստաընկերության եթերում իր ամանորյա տեսաուղերձի հեռարձակումից։

«Գարեգին Բ-ն ուլտիմատում է դրել հեռուստաալիքների առաջ, որ իր ելույթը պետք է անպայման ժամը 12-ին հեռարձակվի, հակառակ դեպքում պետք չէ հեռարձակել։  Բնականաբար, այս ուլտիմատումը ավելորդ կրքեր է բորբոքել շատերի մոտ, հեռուստաալիքներից շատերին ոչինչ չի մնում, բացի Գարեգին Բ-ի տեսաուղերձը չհեռարձակելուց»,- գրել է Բաղդասարյանը: