Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը կարգադրել է մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը կարգադրել է մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին
Հասարակություն
22:28, 09 январь 2024
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել  հրամանատարական կազմի հետ: 

Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Ասրյանը մասնակցել է զորամիավորման 2023 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը: 

Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դեպք-պատահարներին, կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, պատճառները պարզելու, հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար: 

ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները, հետևողականորեն իրականացնել կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները: