Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀայՓոստը գործարկել է SMS ծանուցման ծառայություն

ՀայՓոստը գործարկել է SMS ծանուցման ծառայություն
Հասարակություն
16:09, 23 август 2021
ՀայՓոստ ընկերությունը, հաճախորդների համար մատուցվող ծառայությունների հասանելիությունը և հարմարավետությունը բարձրացնելու նպատակով գործարկել է SMS ծանուցում ծառայությունը:

«Ծառայությունն անվճար է և հասանելի  թե՛ ներհանրապետական, թե՛ միջազգային ծանրոց փաթեթների առաքման դեպքում: Այն հնարավորություն է տալիս SMS հաղորդագրության միջոցով տեղեկացնել առաքանու հասցեատիրոջը առաքանու գտնվելու վայրի վերաբերյալ: SMS ծանուցումից օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է առաքանին ուղարկելիս տրամադրել ստացողի հեռախոսահամարը: ՀայՓոստը հաճախորդին ուղարկում է երկու հաղորդագրություն՝ ծանուցելով առաքանու՝ ինչպես Հայաստան, այնպես էլ փոստային բաժանմունք մուտք գործելու վերաբերյալ: SMS-ում առկա հղմամբ անցնելով՝ հաճախորդը նաև հնարավորություն է ունենում մեկ հպումով պատվիրել տուն առաքում: Հասցեական առաքումը նախատեսվում է իրականացնել հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում»,- այս մասին տեղեկացնում են ՀայՓոստ ընկերությունից:

ՀայՓոստը գործարկել է նաև լրացուցիչ հաղորդագրության ծառայություն հաճախորդին՝ Մաքսատան կողմից առաքանու պահվելու դեպքում:

ՀայՓոստ ընկերության կողմից իրականացվող հասցեական առաքումն այժմ հասանելի է Երևան, Վաղարշապատ և Աբովյան քաղաքներում: