Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոտանի գյուղապետը ազատ է արձակվել

Որոտանի գյուղապետը ազատ է արձակվել
Հասարակություն
17:14, 26 август 2021
Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը քննիչի որոշմամբ ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկությունը հաստատել է փաստաբան Արսեն Վարդանյանը։

Նա մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ։
 
Ըստ նախաքննական մարմնի՝ նա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաեւ Գորիս համայնքի ղեկավարը, եւ առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են:
Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նա որոշ քաղաքացիների հայտնել է՝ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին։