Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Չարչյանը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել, առողջական վիճակը վատ է. միջնորդելու եմ գրավով ազատ արձակել նրան. փաստաբան

Արմեն Չարչյանը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել, առողջական վիճակը վատ է. միջնորդելու եմ գրավով ազատ արձակել նրան. փաստաբան
Հասարակություն
19:33, 31 август 2021
Հարգելի հայրենակիցներ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մամուլում արդեն իսկ հրապարկվել է այն տեղեկատվությունը, որ Արմեն Չարչյանը գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, այսօր ստացել եմ վերջինիս թույլտվությունը՝ ներկայացնելու մանրամասներ նշվածի կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ պրոֆեսորը հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավերի պատճառով 2021 թվականի օգոստոսի 24-ին տեղափոխվել է հիվանդանոց և նրա նկատմամբ կատարվել են բազմաթիվ բժշկական միջամտություններ։ Ավելին՝ հենց 24․08․2021 թվականին պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Բացի այդ, Ա․Չարչյանի մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզային ընթացք)։ Սրտային անբավարարություն II ֆԴ։ Ծանր շաքարային դիաբետ տիպ 2՝ ինսուլին կախյալ։ Խրոնիկ երիկամային անբավարարություն։

Հարգելի հայրենակիցներ, ինչպես նկատեցիք, ներկա պահին պրոֆեսորի առողջական վիճակը գտնվում է վատ վիճակում։ Այսօր ստացել եմ համապատասխան էպիկրիզը, որը մուտքագրելու եմ վաղը առավոտյան դատարան և ևս մեկ անգամ միջնորդելու եմ հրատապ դատական նիստ հրավիրելու և պրոֆեսորին գրավով ազատ արձակելու հարցը քննարկելու մասին, քանզի Ա․Չարչյանին նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձանական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր»,- հայտնել է փաստաբանը։