Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Չարչյանը տեղափոխվել է Վարդաշեն ՔԿՀ. փաստաբան

Արմեն Չարչյանը տեղափոխվել է Վարդաշեն ՔԿՀ. փաստաբան
Հասարակություն
17:50, 06 июль 2021
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը ներկա պահին գտնվում է Վարդաշեն ՔԿՀ-ում։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Նրան շաբաթ օրն են տեղափոխել ՔԿՀ։ Այնպես չէ, որ ներկա պահին նրա առողջական վիճակը լավ է։ Նա ունի շաքարային դիաբետ և ներկա պահին շատ բարձր մակարդակում է գտնվում»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Անդրադառնալով Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությանը՝ Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ բողոքի քննության նախագահողը Լուսինե Աբգարյանն է։

Փաստաբանը նշեց, որ դատախազի փաստարկները նույնն են. «Դատախազը պնդում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Արմեն Չարչյանն առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքի կատարման հետ և փաստացի նույն այն հիմնավորումներն են, ինչ ներկայացվել է առաջին ատյանի դատարանում։ Ներկայացրել ենք մեր հակափաստարկները դրա վերաբերյալ և դատարանին խնդրել ենք պատշաճ գնահատականի արժանացնել մեր կողմից տրամադրված տեսաձայնագրությունը»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։