Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Չարչյանը վիրահատական միջամտության է ենթարկվել. Վարդևանյան

Արմեն Չարչյանը վիրահատական միջամտության է ենթարկվել. Վարդևանյան
Հասարակություն
16:32, 29 июнь 2021
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վիրահատական միջամտության է ենթարկվել՝ սրտի վիճակի ստենտերի ուսումնասիրության նպատակով։ Առողջական վիճակի այս զարգացումները հաջորդել են հունիսի 23-ի կալանավորման որոշմանը։ Ի վերջո որոշակի սահմաններ կան, որ իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի։ Չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը որևէ իրավապահ մարմնի»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ այդ գործի վերաբերյալ այն աստիճան խնդիրներ են առկա, որ այդ գործով քրեական հետապնդումը դադարեցվելու է։