Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չարչյանին մինչև կալանքի որոշման հրապարակումը շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

Չարչյանին մինչև կալանքի որոշման հրապարակումը շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց
Իրավունք
10:54, 24 июнь 2021
«Հայաստան» դաշինքի նախընտրական  կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ  Արամ Վարդևանյանը երեկ հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի գործընկերներ, 

Չնայած ուշ ժամին ստիպված ենք տեղեկացնել, որ Պրոֆեսոր Չարչյանը մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ Հավելյալ տեղեկություններ Պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։

Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։
Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը»,-նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։

Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։