Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Չարչյանի կալանքի գործով նիստը հետաձգվել է, այն կկայանա երեքշաբթի

Արմեն Չարչյանի կալանքի գործով նիստը հետաձգվել է, այն կկայանա երեքշաբթի
Քաղաքականություն
18:51, 02 июль 2021
«Մենք վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, որ այո՛, առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Արմեն Չարչյանը  առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքի կատարման հետ»,-Վերաքննիչ դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ դրա հիմքում փաստացի պաշտպանության  կողմը դրել է այն փաստարկը, որ չպետք է առաջին ատյանի դատարանը  հիմնավոր կասկածի հարցի տեսանկյունից քննարկման առարկա դարձներ և բացառապես հիմք ընդուներ քննիչի կողմից  ներկայացված մոնտաժված ձայնագրությունը։

Էրիկ Ալեքսանյանը նաև նշեց, որ սկզբում կողմերը որոշել էին, որ բողոքի քննությունը կարող են շարունակել նաև ժամը 18․00-ից հետո, սակայն հետո դատախազն ասել է, որ չի ցանակնում բողոքի քննությունը շարունակել, քանի որ աշխատանքային օրն ավարտվել է և միջնորդել է բողոքի քննությունը շարունակել հաջորդ դատական նիստին։ 

Էրիկ Ալեքսանյանը կարծում է, որ դատախազի կողմից նման վարքագիծը պատժիչ բնույթ է կրում։ 

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 6-ին, ժամը 14․00-ին։