Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ հարցը բաց է, կապրենք կտեսնենք․ Անահիտ Ավանեսյանը՝ Արմեն Չարչյանի համար երաշխավորագիր ներկայացնելու մասին

Այդ հարցը բաց է, կապրենք կտեսնենք․ Անահիտ Ավանեսյանը՝ Արմեն Չարչյանի համար երաշխավորագիր ներկայացնելու մասին
Քաղաքականություն
14:38, 24 июнь 2021
«Պրոֆեսորը տեղափոխվել է համապատասխան կենտրոն և ես նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում և քաջառողջություն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե որպես ոլորտի պատասխանատու ինչպես կմեկնաբանի «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանի հետ տեղի ունեցածը, ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց,որ մնացած հարցերում չկա մեկնաբանման կամ որևէ դիտարկում անելու բան,բայց իրենց կողմից հստակ կերպով բոլոր անհրաժեշտ բժշկական օգնությունը ցույց է տրվում։ 

«Ես հուսով եմ, որ նա շատ արագ կապաքինվի և ամեն ինչ լավ կլինի» ,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպիսին է Անահիտ Ավանեսյանի անձնական դիտարկումը՝ Չարչյանի կալանավորման վերաբերյալ․

«Ես այս հարցի կապակցությամբ անձնական դիտարկում չեմ կարող ներկայացնել, դա դատարանի որոշումն է և դատարանը նման որոշում է կայացրել»։ 

Հարցին, թե արդյոք նա երաշխավորագիր կներկայացնի, որպեսզի Չարչյանին չկալանավորեն, Անահիտ Ավանեսյանն ասաց․

«Այդ հարցը բաց է, կապրենք կտեսնենք»։