Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ԶՈՒ զինծառայողը հատել է Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը․ ԱԱԾ

Ադրբեջանական  ԶՈՒ զինծառայողը հատել է Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը․ ԱԱԾ
Հասարակություն
12:27, 28 февраль 2024
Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: