Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3 տղամարդ վիճել են աշխատակցուհու հետ, մարմնական վնասվածքներ պատճառել նրան․ ոստիկանություն․ տեսանյութ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 7.53-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Գայի պողոտայի սուպերմարկետ են մտել զինված ու ոչ սթափ անձինք։

Սուպերմարկետ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ երեք տղամարդ վիճել են աշխատակցուհու հետ, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի։ Արդյունքում՝ նրանցից մեկն աշխատակցուհուն մարմնական վնասվածքներ է պատճառել։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով ճշտվեց տղամարդկանց ինքնությունը։ Որոնողական ու բացատրական աշխատանքի արդյունքում նրանք ներկայացան ոստիկանություն և բացատրություններ տվեցին։

Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: