Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում

Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում
Հասարակություն
15:30, 05 апрель 2024
Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց խոսնակը: