Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ծանոթացել շինաշխատանքներին

Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ծանոթացել շինաշխատանքներին
Հասարակություն
19:32, 05 апрель 2024
Ապրիլի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ռազմական ակադեմիայում։

Նախարարը ծանոթացել է ռազմաուսումնական հաստատությունում ընթացող շինարարական աշխատանքներին, մասնավորապես՝ նոր վերանորոգված մասնաշենքի պայմաններին, ինչպես նաև՝ դիտարկել նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը:

Նախարարը նշել է, որ ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների շրջանակում շարունակելու են ուշադրության կենտրոնում լինել ակադեմիայի կենցաղ-կացարանային պայմանները, տեխնիկական հագեցվածությունը: