Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն․ ՊՆ

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն․ ՊՆ
Հասարակություն
21:54, 07 май 2024
Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: