Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շեղվել են ճանապարհից, չեն իմացել, որ թշնամու տարածքում են. իջել են հանգստանալու, «հանգիստը» Բաքվում են շարունակել. Քասախի 2 բնակիչները Գորիսի ոստիկանությունում են. լրագրող

Շեղվել են ճանապարհից, չեն իմացել, որ թշնամու տարածքում են.  իջել են հանգստանալու, «հանգիստը» Բաքվում են շարունակել. Քասախի 2 բնակիչները  Գորիսի ոստիկանությունում են. լրագրող
Հասարակություն
17:42, 20 сентябрь 2021
Գորիսում ապրող լրագրող Արև Աբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Քիչ առաջ հանդիպեցի երկու օր առաջ Գորիս-Որոտան ճանապարհահատվածից անհետացած տղաների հետ։

Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու անհետացած բնակիչներն այս պահին Գորիսի ոստիկանությունում են։ Տղաները լավ են, անգամ կատակում են։ Զգացածի մասին լռում են, թե ինչպես են իրենց վերաբերել հարցին, կատակով Բաքվում թեյ խմելու մասին են պատմում։

Տեսախցիկի առջև նրանք  չցանկացան խոսել։ Արցախյան պատերազմին մասնակցած տղաները որոշել էին այցելել ընկերներին։ Նրանց Գորիսում հանդիպելուց հետո, Որոտան գետի մոտ փորձել էին մի փոքր հանգստանալ։ Շեղվել էին ճանապարհից, չեն իմացել որ թշնամու վերահսկողության տակ գտնվող  տարածքում են։ Կանգնեցրել են մեքենան, իջել հանգստանալու։ Իրենց խոսքով՝ հանգիստը Բաքվում են շարունակել։

Հարազատները լուրն իմանալուց անմիջապես հետո Գորիս են եկել։ Հրաշք համարելով անվնաս վերադարձը՝ որոշում էին անձնագրում տղաների ծննդյան օրվա փոփոխություն անել։