Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Հասարակություն
13:40, 22 сентябрь 2021
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Մարտիրոս Եղոյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի 4-դ գյուղ սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա՝ երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել բենզինի արտահոսքը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։