Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 25-ամյա վարորդը Opel-ով Զոլաքար գյուղում բախվել է շինության պատին և կողաշրջվել. նրա մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 25-ամյա վարորդը Opel-ով Զոլաքար գյուղում բախվել է շինության պատին և կողաշրջվել. նրա մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com
Հասարակություն
10:21, 10 сентябрь 2021
Այսօր` սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 07։55-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը և ոստիկանության Մարտունու բաժնի պետը։

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը բնակվում է Երևան քաղաքում, սակայն հաշվառված է Զոլաքար գյուղում։ Նա 43-ամյա Մարգարիտա Տոնեյանն էր։ 

Մինչ հիվանդանոցում ոստիկանները պարզում էին մահացածի ինքնությունը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ պարզել են, որ այսօր, ժամը 07։40-ի սահմաններում Երևանում բնակվող, Զոլաքար գյուղում հաշվառված 25-ամյա Տիրան Տոնեյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար գյուղի 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 18 հասցեում գտնվող առանձնատան պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով էլ Մ. Տոնեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Փաստի առթիվ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն էր։