Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև 6 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին ամսական 50 հազար դրամ կտրամադրվի. Փաշինյան

Մինչև 6 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին ամսական 50 հազար դրամ կտրամադրվի. Փաշինյան
Հասարակություն
12:25, 30 сентябрь 2021
2022թ.-ի հունվարի 1-ից ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ ծնվող երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն կտրամադրվի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հունվարի 1-ից ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ ծնվող երեխան կստանա կառավարության աջակցությունը մինչև 6 տարեկան՝ ամսական 50 հազար դրամի չափով»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ այս տարի մեկնարկել են դպրոցների և մանկապարտեզների շինարարության ծրագրերը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ խոսում են որևէ կրթական հաստատության կառուցման մասին, պետք է նկատի ունենան ոչ միայն շենք-շինությունը, այլև բովանդակությունը։