Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հարավկովկասյան երկաթուղու» 20 աշխատակից ստացել է «Փրկարար» որակավորում

«Հարավկովկասյան երկաթուղու» 20 աշխատակից ստացել է «Փրկարար» որակավորում
Հասարակություն
21:09, 12 ноябрь 2021
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:

Կողմերը բարձր են գնահատել կառույցների միջև հաստատված փոխգործակցությունը: Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ առկա են համագործակցության ծրագրերի ընդլայնման և զարգացման լայն հնարավորություններ՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական մակարդակներում:

Ալեքսեյ Մելնիկովը, ի թիվս համագործակցության այլ ծրագրերի, մասնավորապես ընդգծել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 20 աշխատակիցների համար ընթացիկ տարվա օգոստոսին ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից իրականացված դասընթացների կարևորությունը: Նրանք մտադիր են գալիք տարի ԱԻՆ-ին դիմել իրենց կառույցի ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին որակավորելու խնդրանքով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ նման վերապատրաստումները հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում սեփական ուժերով իրականացնել առաջին արձագանքը՝ մինչև փրկարարների մոտենալը: Վերապատրաստված խմբերը, հարկ եղած դեպքում, կարող են համալրել նաև փրկարար կամավորների շարքերը:

Հանդիպման ավարտին Անդրանիկ Փիլոյանը Ա. Մելնիկովին է փոխանցել դասընթացներ և որակավորում անցած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներին ԱԻ նախարարի հրամանով շնորհված «Փրկարար» որակավորման դասի փրկարարի գրքույկները, վկայականներն ու կրծքանշանները: