Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն
Հասարակություն
11:23, 27 ноябрь 2021
Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021 թ. սեպտեմբերի 17֊ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 
Հիշեցնենք՝ Սպարտակ Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է: