Քաղաքացիակենտրոն
լրատվություն

N զորամիավորման զորամասերում անցկացվել է շարային ստուգատես. ՀՀ ՊՆ

N զորամիավորման զորամասերում անցկացվել է շարային ստուգատես. ՀՀ ՊՆ
Հասարակություն
21:27, 16 декабрь 2021

Ուսումնական փուլի ամփոփիչ քննություններին ընդառաջ՝ N զորամիավորման զորամասերում դեկտեմբերի 16-ին անցկացվել է շարային ստուգատես։ 


Ստուգվել են անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, ծառայության կազմակերպման ընթացքն ու ռազմական տեխնիկայի վիճակը։ Ստորաբաժանումների ղեկավարները հրահանգավորվել են հետագա խնդիրների կատարման վերաբերյալ, սահմանվել են արձանագրված թերությունների շտկման ժամկետներ։