Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՃՏՊ Էջմիածնում. 43-ամյա տղամարդը վիճակի չի եղել բացատրություն տալու

ՃՏՊ Էջմիածնում. 43-ամյա տղամարդը վիճակի չի եղել բացատրություն տալու
Հասարակություն
13:33, 25 декабрь 2021
Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ին-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա հարցականով, ծոծորակի շրջանի հեմատոմա, ծնկի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 43-ամյա տղամարդ, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում «ՌԱՖ» մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն և դիմել փախուստի:

64-ամյա վարորդը ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Կատարվում է քննություն: