Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի բնակիչը րոպեներ անց կվերադարձվի հայկական կողմին. Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար

Ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի բնակիչը րոպեներ անց կվերադարձվի հայկական կողմին. Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար
Հասարակություն
13:47, 15 январь 2022
Արցախի Բերձորի բնակիչ 1953 թ․ ծնված Անդրանիկ Ալեքսանյանը, որը երեկ հայտնվել էր ադրբեջանական կողմում, րոպեներ անց կվերադարձվի հայկական կողմին` ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

Նշենք, որ երեկ` հունվարի 14-ին, մենք կապ էինք հաստատել Արցախի ՄԻՊ՝ տեղեկանալու, թե ինչպես է քաղաքացին հայտնվել Ադրբեջանի զինծառայողների մոտ՝ առևանգե՞լ են, թե՞ մոլորվել է, սակայն Արցախի ՄԻՊ-ից մեզ պատասխանել էին, որ թեպետ տեղեկացված են դեպքի մասին, բայց մանրամասներ չեն կարող հայտնել։