Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը

Կորել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը
Հասարակություն
13:14, 14 март 2021
Փնտրվում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Նունե Կասպարյանը: Այս մասին հայտնում են Արցախի Ոստիկանությունից:
«Փնտրվում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Նունե Կասպարյանը:
Սույն թվականի Մարտի 13-ին ժամը 14:45-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արթուր Կասպարյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր կինը՝ Նունե Կասպարյանը (ծնված 1972թ.) մարտի 11-ին ժամը 17:30-ի սայմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել: Նախնական տվյալներով անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն է:
Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք Նունե Կասպարյանի մասին տեղեկություն իմանալու դեպքում անհապաղ զանգահարել 1-02 կարճ հեռախոսահամարին, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին»: