Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի

Երևանում վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի
Հասարակություն
15:46, 22 январь 2022
Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաեբրվել։ Տղամարդը ցրտահարվել է։