Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է հայ քիմիկոս-գիտնականի դին. shamshyan.com

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է հայ քիմիկոս-գիտնականի դին. shamshyan.com
Հասարակություն
12:24, 21 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թամանյան 8 շենքի բակում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և քրեական հետախուզության բաժնի պետը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը բնակվում էր նշված շենքի 4-րդ հարկում, և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչ հանգամանքներում է դին հայտնվել բակում։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՀԿԳ ավագ քննիչ Հ. Ասատրյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը կարճ ժամանակում հարևանների հետ զրույցի արդյունքում պարզեց մահացածի ինքնությունը, ով 45-ամյա Տ. Կ-ն էր։

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դեպքի վայրում հավաքված հարևաններն ասում էին, որ մահացածը աշխարհում հայտնի 100 քիմիկոս-գիտնականներից էր։