Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական դեպք Երևանում. Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր

Ողբերգական դեպք Երևանում. Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր
Հասարակություն
14:33, 21 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ  արդեն մի քանի օր է, Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, ովքեր տարեց  ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածներն են՝ 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն:

Վերջիններիս  դիերը եղել են կիսաքայքայված: Դատաբժշկի  նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր  են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել: