Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտունի քաղաքում չթույլատրված հավաք է իրականացվել. Արցախի ՔԿ

Մարտունի քաղաքում չթույլատրված հավաք է իրականացվել. Արցախի ՔԿ
Հասարակություն
13:27, 14 февраль 2022
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել չպարզված անձանց կողմից 2022թ. հունվարի 10-ին Մարտունի քաղաքում հավաք կազմակերպելու և անցկացնելու, կազմակերպիչների կողմից օրենքով սահմանված կարգով գրավոր լիազոր մարմնին չիրազեկելու և թույլտվություն չստանալու, ինչպես նաև վերոնշյալ հավաքի ընթացքում հավաքի մասնակիցների կողմից 2020թ. 44-օրյա պատերազմին չմասնակցած և դրա պատճառով աշխատանքից ազատված, սակայն դատարանի կողմից իրենց իրավունքները նորից վերականգնած անձանց աշխատանքի չընդունելու պահանջ հնչեցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է: