Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական նախարարն այցելել է Ասկերանի շրջանային բուժմիավորում

Պետական նախարարն այցելել է Ասկերանի շրջանային բուժմիավորում
Հասարակություն
21:36, 14 февраль 2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը փետրվարի 14-ին այցելել են Ասկերանի շրջանային բուժմիավորում և տեղում ծանոթացել հիմնարկի անցած տարվա գործունեության ցուցանիշներին:

Ինչպես հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը մանրամասն իրազեկվել է կատարված աշխատանքների ու առկա խնդիրների մասին և բուժանձնակազմի հետ քննարկվել բուժսպասարկման որակի բարձրացմանը, շենքային ու տեխնիկական պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:

Արտակ Բեգլարյանը հավաստիացրել է, որ ԱՀ կառավարությունն անհրաժեշտ ու վճռական քայլեր է իրականացնելու՝ համակարգային լուծումներով հարթելով առկա խնդիրները:

Պետական նախարարն ընդգծել է, որ նախատեսվում է մի շարք բարեփոխումների միջոցով ուժեղացնել շրջանային բուժմիավորումների կարողությունները և ակտիվ գործունեություն ծավալել հատկապես կանխարգելիչ առողջապահության արդյունավետության մակարդակի բարձրացման ուղղությամբ: