Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կալանավորվել է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետը

Կալանավորվել է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետը
Հասարակություն
21:40, 17 февраль 2022
Կալանավորվել է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ, գնդապետ Ջալալ Քազիմովը. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվի զինվորական դատարանը քննել է քննչական մարմնի միջնորդությունը՝ ՊՆ-ում ֆինանսական խախտումների կապակցությամբ Քազիմովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Քազիմովը մեղադրվում է ավելի քան 1 մլն մանաթի յուրացման մեջ (590 հազար դոլար):