Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

ԱՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
Հասարակություն
12:50, 28 февраль 2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահը Արթուր Թովմասյանը, պետական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, հասարակական և քաղաքական գործիչներ: