Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթարից մահացել է արցախցի լրագրող Անահիտ Դանիելյանը

Վթարից մահացել է արցախցի լրագրող Անահիտ Դանիելյանը
Հասարակություն
11:25, 05 март 2022
Ցավով տեղեկացանք, որ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։

Ա. Դանիելյանը 2018 թվականից ոչ ֆորմալ կրթական ծրագրով մեդիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար։ Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «Լրագրություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում։

Նա իր մարդկային որակների, մասնագիտական կարողությունների ու լրագրողական մեծ փորձի շնորհիվ վայելում էր ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը։