Պարեկները, կոտրելով մեքենայի ապակին, անգիտակից տղամարդուն հանել են սրահից. նա հոսպիտալացվել է
Մարտի 25-ին, ժամը 10.40-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ծառայության ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնի տարածքում նկատել են շարժիչը միացված «Օպել». տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Մեքենայի հետևի նստելատեղին գտնվող տղամարդը չի արձագանքել պարեկներին։
Ոստիկանները նկատելով, որ մեքենայի դռները կողպված են, և տղամարդն անգիտակից վիճակում է, կոտրել են ապակին և բժիշկների հետ անգիտակից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։
Ըստ նախնական տվյալների՝ «Օպելի» 48-ամյա վարորդը թունավորվել էր շմոլ գազից։
Տղամարդուն բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո պարեկները շարունակել են իրենց ծառայությունը։