Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի 1-ից հատվածաբար նորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցը

Ապրիլի 1-ից հատվածաբար նորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ  տրանսպորտային հանգույցը
Հասարակություն
15:08, 31 март 2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են ․ 

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները:

I փուլ – 01.04․22թ․- 30․04․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն): Այլընտրանքային ճանապարհը՝ Ազատության պողոտա - Սուրենյանց փողոցով,

II փուլ – 01.05 22թ․ - 31․05․22թ.՝ Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի),

III փուլ – 01.06․22թ․ - 30․06․22թ.՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի ուղղությամբ),

IV փուլ - 01.07․22թ․- 31․07․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Կոմիտասի պողոտա։