Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Ավաեւը սպանել է կնոջն ու երեխային և ինքնասպան եղել

Մոսկվայում Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Ավաեւը սպանել է կնոջն ու երեխային և ինքնասպան եղել
Հասարակություն
11:36, 19 апрель 2022
Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւը, նախնական տեղեկություններով, բնակելի շենքի բնակարանում սպանել է իր կնոջն ու երեխային:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Նախնական վարկածով՝ Ավաեւը սպանել է կնոջն ու դստերը եւ ինքնասպան եղել»,- ասել է աղբյուրը: 

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ երեք մարդ, այդ թվում՝ մի աղջիկ, սպանվել են Մոսկվայի համալսարանական պողոտայում գտնվող բնակելի շենքի բնակարանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 

Ըստ առաջնային վարկածի՝ տղամարդը կատարել է կնոջ եւ անչափահաս դստեր սպանությունը, իսկ հետո՝ ինքնասպան եղել»,- նշում է աղբյուրը: