Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում տղամարդը հրաժարվել է դիմակ կրել, որից հետո կրակ է բացել, կա երկու զոհ

Մոսկվայում տղամարդը հրաժարվել է դիմակ կրել, որից հետո կրակ է բացել, կա երկու զոհ
Հասարակություն
21:02, 07 декабрь 2021
Մոսկվայում գտնվող «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում զինված հանցագործը կրակ է արձակել քաղաքացիների վրա, այս մասին  հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ երկու մարդ է զոհվել։ Եվս երեք մարդ վիրավորվել է։  

«ՌԻԱ Նովոստին»-ին իր տելեգրամյան ալիքում նշում է, «Զոհերի թվում կա երեխա»։ Ըստ ականատեսների՝ վիրավորվել է  10 տարեկան աղջիկ երեխա։
Կրակողին բերման է ենթարկել միգրացիոն բաժնի աշխատակիցը։  Ինտերֆաքս-ի աղբյուրը հայտնել է, որ ձերբակալվել է Մոսկվայի 45-ամյա բնակիչ։ «Նախնական տվյալներով՝  տղամարդը մտել է բազմաֆունկցիոնալ կենտրոն և հրաժարվել դիմակ կրել, որից հետո պահակը փորձել է դուրս ուղեկցել նրան, որի արդյունքում տղամարդը հանել է ատրճանակը և սկսել կրակել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ձերբակալվածը, ըստ նախնական տեղեկությունների, «գտնվում է ոչ սթափ վիճակում», — հայտնել է  իրավապահ մարմիններում ՏԱՍՍ լրատվականի աղբյուրը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության և ապօրինի զենքի շրջանառության հոդվածներով։