Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչ Երևանում ընդդիմադիր երիտասարդներն անվադողեր են այրում ու փողոց փակում, Աշտարակի երիտասարդները 5 մեծ բեռնատարով լեցուն անվադողեր են տարել առաջնագիծ. տեսանյութ, լուսանկարներ

Աշտարակ քաղաքի մի խումբ երիտասարդներ, որոնք անվադողերի գործով են զբաղվում, այսօր առավոտյան հինգ մեծ բեռնատար ավտոմեքենաներով անվադողեր են ուղարկել առաջնագիծ։ Այդ մասին Civic.am-ին հայտնեց երիտասարդներից մեկը։

Նրանք, տեղեկանալով, որ առաջնագծում ինժեներական աշխատանքները սկսվել են, և անվադողեր են հարկավոր, դիմել են ՀՀ ՊՆ ղեկավարությանը, որտեղից էլ երիտասարդներին ասել են, թե որ ուղղության վրա են  անվադողեր հարկավոր, ինչից հետո դրանք ուղարկվել են։

Մինչ Աշտարակում երիտասարդներն օգնում են բանակին, Երևանում ընդդիմադիր երիտասարդներն անվադողերով փակում են փողոցներ, այրում դրանք և խանգարում քաղաքացիների անդորրը։

Լիլիթ Թադևոսյան