Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրականում աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային կարգապահությունը պարբերաբար խախտելու համար. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Իրականում աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային կարգապահությունը պարբերաբար խախտելու համար. «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Հասարակություն
13:04, 20 май 2022
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՈՒՄ

Սույն թվականի մայիսի 19-ին մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ են դրվել Հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումը՝ ««Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրության» շարժմանն աջակցելու պատճառով» վերնագրով, ինչպես նաև նույն օրը Ֆրանսիայի հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցրած նույնաբովանդակ ելույթը։

Իրականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային կարգապահությունը պարբերաբար խախտելու համար՝ խստորեն պահպանելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջները։

Հիշեցնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության ապաքաղաքական կառույց է և Հիմնադրամի հեղինակությունն ու բարի համբավն արատավորող ապատեղեկատվության տարածումը, Հիմնադրամի գործունեության քաղաքականացման փորձերն անընդունելի են և կարող են վնասել Հիմնադրամի գործունեության արդյունավետությանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ