Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծառից կախված վիճակում հայտնաբերված 10-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Ծառից կախված վիճակում հայտնաբերված 10-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ
Հասարակություն
16:55, 23 май 2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 10-ամյա երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

«Կոտայքի մարզի Արամուս գյուղում 10 տարեկան երեխայի՝ ծառից կախված լինելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 21-ին՝ ժամը 19:45-ին: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված տղա երեխան Արամուս գյուղի բնակիչ է՝ ծնված 2011թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դիակի զննություն, որի արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է խուզարկություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում քույրը ծառից կախված վիճակում հայտնաբերել էր եղբորը և օգնության կանչել հարևաններին, ապա իջեցրել էին երեխային, բայց նա արդեն մահացած էր եղել: